Գյումրեցիները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ (տեսանյութ)

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ Գյումրու Կենտրոնական, Թատերական և Շառլ Ազնավուրի հրապարակներից շարժվել են դեպի Երևանի Ազատության հրապարակ: Հավաքված քաղաքացիները նշել են, թե Ազատության հրապարակ են գնում իրենց խոսքը լսելի դարձնելու և նոր Հայաստանի կերտման պատմությանը մասնակից լինելու նպատակով: «Բարև, Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության անդամները դեռ երեկ էին հայտարարել, որ այսօր առավոտյան ավտոբուսներով շարժվելու են Ազատության հրապարակ, ուստի իրենց համար զարմանալի չի եղել, որ երեկոյան զանգեր են ստացել վարորդներից, որ մեքենաները անսարքություն ունեն, կամ էլ վարորդները իրենց լավ չեն զգում: Ակտիվիստները ստիպված են եղել մի քանի ժամվա ընթացքում նոր մեքենաներ գտնել: Ներկաներից շատերը մտավախություն ունեն, որ այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հետո կարող են զրկվել աշխատանքից կամ ոստիկանների կողմից հատուկ ուշադրության արժանանալ:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930