Բաժիններ՝

Փանջիկիձեն ոչինչ չգիտի Թուրքիայում Սաակաշվիլին վիրահատելու մասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի կարողացել կապ հաստատել նախագահի արձանագրությունների պետի հետ: Նա հավելել է, որ տեղեկացված չէ Թուրքիայում նախագահի հետ կատարված միջադեպի մասին, ինչի մասին հայտնել են ԶԼՄ-ները.

«Այդ միջադեպի հետ կապված ես գիտեմ նույնքա, որքան և դուք ԶԼՄ-ներից: Ես իմացա այդ մասին և փորձեցի կապվել նախագահի արձանագրությունների ղեկավարի հետ: Դժբախտաբար ինձ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ, մի քանի խոսքից հետո անջատվեց հեռախոսը: Ես պաշտոնապես ոչինչ չգիտեմ: Նախագահին ուղեկցող անձինք չեն դիմել դեսպանատուն»:

Նշվում է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեծանիվից վայր է ընկել առավոտյան զբոսանքի ժամանակ: Բժիշկները նրա մոտ գրանցել են անրակի եռակի կոտրվածք: Այս տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Սաակաշվիլին վիրահատության է ենթարկվել: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության չհաստատված տվյալներով՝ Սաակաշվիլիին ենթարկել են նաև հավելյալ վիրահատության:

Սաակաշվիլին Թուրքիա է ժամանել ապրիլի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս