
Սիրիան ՄԱԿ-ի փորձագետներին թույլ չի տվել մուտք գործել երկիր

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսը երեկ հրաժարվել է ընդունել ՄԱԿ-ի փորձագետների առաքելությունը, որը պետք է պարզեր, թե արդյոք հակամարտության ընթացքում գրանցվե՞լ է քիմիական զենքի կիրառում:
Այս կապակցությամբ Սիրիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է այդ առաքելությանը տեղաբաշխել ողջ երկրով մեկ, ինչը հակասում է տվյալ հարցում Սիրիայի նախկին պահանջին:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի երկրորդ կեսին պաշտոնական Դամասկոսը հայտարարեց, որ ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 110 մարդ: Դրանից հետո Սիրիան տվյալ միջադեպի հետաքննման խնդրանքով դիմեց ՄԱԿ-ին, որն էլ որոշեց ընդառաջել նրան: