Բաժիններ՝

Իրանը ստեղծել է գերթեթև և առանց վառելիքի աշխատող օդանավ (լուսանկարներ)

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թավրիզի համալսարանի գիտնականները ստեղծել են գերթեթև և առանց վառելիքի աշխատող օդանավ: Նախագծի ղեկավար Հասան Աքբարի Լայեղը հայտարարել է, որ օդանավը կշռում է մոտ 500 գրամ, իսկ թևերի բացվածքը կազմում է 1.5 մետր:

Նա հավելել է, որ էլեկտրաշարժիչով թռչող այդ օդանավը թռիչքն արագացնելիս իր քաշը կրճատում է երկու անգամ. «Օդանավը կարող է զարգացնել մեծ արագություն, նրա վրա տեղադրվելու է տեսախցիկ, ինչի շնորհիվ օդանավը կարող է կարճ ժամանակում նկարահանել իր հետաքրքրության գոտում ընկած տարածքը:

Ինքնաթիռի վայրէջք կատարելու համար պահանջվում է շատ փոքր տեղ: Ինքնաթիռն ունակ է ծովի մակերևույթի մոտ պահպանել հավասարակշռություն: Սա գերթեթև օդանավ է, որը թռչում է էլեկտրաշարժիչով՝ առանց վառելիքի»:

پرنده سبک

Untitled-14

هواپیما

Untitled-12(3)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930