Հյուսիսային Իրաքի քրդերը Թուրքիայի տարածքով արտահանել են նավթի առաջին խմբաքանակը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը Թուրքիայի տարածքով արտահանել է նավթի առաջին խմբաքանակը:

Խոսքը գնում է 30.000 տոննա նավթի մասին, որը գնահատվում է 22 միլիոն դոլար: Այն գնել է Գերմանիայում գործունեություն ծավալած մի ընկերություն: Նշվում է, որ հետագայում ավելացվելու է Թուրքիայի տարածքով «քրդական նավթի» արտահանման ծավալը` հասցվելով օրական մինչև 50.000 բարելի:

Սակայն դրան ընդդիմանում է Բաղդադի կենտրոնական կառավարությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930