Բաժիններ՝

Չեմ մտածում Մովսիսյանին շրջանցելու մասին. Վանդերսոն

«Կրասնոդարի» հարձակվող Ֆրանսիշկու Վանդերսոնը, ով այս պահին ընթանում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուների 2-րդ հորիզոնականում, խոսել է իր նախկին թիմակից, Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլերի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանի մասին։

«Մեզից յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարում։ Այժմ նա «Սպարտակում» է, իսկ ես մնացել եմ «Կրասնոդարում»։ Յուրային հաջողություն եմ մաղթում։

Ես չեմ մտածում ռմբարկուների ցուցակում Մովսիսյանին շրջանցելու մասին։ Ավելի լավ կլիներ, եթե մենք մրցաշարային աղյուսակում առաջ անցնեինք նրա նոր ակումբից», – Վանդերսոնի խոսքերն է մեջբերում Sport Express-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930