Այսօր Սև ծովում Թուրքիայի հրամանատարությամբ մեկնարկում են BlackSeaFor-ի մասշտաբային զորավարժությունները
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Սև ծովում մեկնարկում են BlackSeaFor-ի մասշտաբային զորավարժությունները, որոնք կանցնեն Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայացուցչի հրամանատարության ներքո:
Դրանց մասնակցում են սևծովյան բոլոր երկրների՝ Թուրքիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի ու Ռումինիայի ռազմանավերը: Վերջիններս ծովում կանցկացնեն 6 օր, իսկ նավահանգիստներում՝ 13 օր: Այդ ռազմանավերն այցելելու են Վառնա, Կոնստանցա և Սևաստոպոլ: Զորավարժությունները տևելու են մինչև ապրիլի 23-ը:
Թուրքական Milgem դասի F-511 TCG Heybeliada կորվետը կհանդիսանա BlackSeaFor-ի ֆլագմանը: Ռուսաստանը BlackSeaFor-ի հրամանատարությունը Թուրքիային է հանձնել 2012 թվականի օգոստոսի 10-ին: BlackSeaFor-ը ստեղծվել է 2001 թվականին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի BlackSeaFor-ի անցկացրած զորավարժություններին չեն մասնակցել Վրաստանի ռազմածովային ուժերը, ինչի պատճառաը հավանաբար եղել է այն, որ մինչև 2012 թվականի օգոստոսը BlackSeaFor-ի հրամանատարությունը հանձնված է եղել Ռուսաստանին: