Աշխատակազմի ղեկավարը ոչ սթափ վիճակում մահվան ելքով վրաերթ կատարելուց հետո դիմել էր փախուստի (լուսանկարներ)

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում քննիչ Աշոտ Ստեփանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Ապարանի «Հերոսամարտի հուշարձաններ»-ի հարևանությամբ տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:

Պարզվել է, որ վրաերթ կատարող 48-ամյա Ֆահրադ Աբրահամյանը աշխատում է Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Նա ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել Ապարան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գեղամ Հայրապետյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:

1 2 3 4

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930