Բաժիններ՝

Հարկայինը ՍԱՍ-ում է. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով` ՊԵԿ-ը ծավալուն ստուգումներ է իրականացնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Որոշ տեղեկությունների համաձայն` այնտեղ խստորեն վերահսկում են յուրաքանչյուր միավոր ապրանքի վաճառքը: Լուրեր են պտտվում, որ Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու և հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին, բայց սա չի նշանակում, որ ցանցը վնասով է աշխատելու, պարզապես գերշահույթ չի ունենա:

Հայտնի է, որ ՀՀ-ում օլիգարխները նախընտրում են ոչ թե շահույթով, այլև գերշահույթով աշխատել, և դա անում են աշխատողների աշխատավարձերի շրջանառության չափը թաքցնելով, այդպիսով նաև հարկերից խուսափելու միջոցով:

Նրանք դիմում են նաև նվազագույն չափով աշխատողներ պահելու և յուրաքանչյուր աշխատողի վրա մի քանի գործառույթներ դնելու քայլին: Այնպես որ, չի բացառվում, որ հարկերը թաքցնել չկարողանալու պատճառով Ա. Սարգսյանն առաջիկայում որոշի ՍԱՍ-ում բազմաթիվ աշխատողների կրճատել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս