Գագիկ Ծառուկյանի «Ավիա-Սերվիսը» չի տուժի. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերության սնանկացումը «Ավիա-Սերվիս» ընկերության գործունեության վրա որևէ ազդեցություն չի ունենա: «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի այս հայտարարությունը երեկ «Ժամանակին» փոխանցեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ս. Առուստամյանը նշել է, որ «Ավիա-Սերվիսն» աշխատում է բազմաթիվ ավիաընկերությունների հետ և շարունակելու է իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Ավիա-Սերվիս» ընկերությունը զբաղվում է ավիաուղիների սննդի հարցերով` պատրաստմամբ և ապահովմամբ»:



