
Բուֆոնը թոշակառուի տեսք ուներ. Բեկենբաուեր

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը զարմացել է, թե ինչպես «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չկարողացավ ետ մղել Դավիդ Ալաբայի հեռահար հարվածը:
«Ինչպե՞ս է Բուֆոնն ընտրում դիրքը: Նա նման էր թոշակառուի: Ալաբան հարվածում էր 120 մետրից: Չեմ ցանկանւոմ նեղացնել Բուֆոնին, սակայն նա պետք է ետ մղեր այդ հարվածը: Հնարավոր է` նա չէր սպասում, որ Ալաբան կհարվածի այդ հեռավորությունից:
Ընդհանուր առմամբ «Բավարիան» չկորցրեց զգոնությունը մինչև վերջին րոպեն, իսկ «Յուվենտուսին» չէր հաջողվում անգամ հարվածել դարպասին: Սակայն վերջնական արդյունքը կարող էր ավելի լավ լինել: Պետք է հաղթեինք 3-4 գոլի տարբերությամբ», – Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը