
Նորզելանդացին սատկած կենդանիների ոսկորներից ստեղծում է զենքեր (լուսանկարներ)

The Huffington Post-ի փոխանցմամբ՝ նորզելանդացի Բրյուս Մախալսկին տարեր չափերի «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգեր է ստեղծել կենդանիների ոսկորներից: Սակայն նրա ստեղծած AK-47-ը չի կրակում: Այն բաղկացած է թռչունների, կաթնասունների ու կրծողների մի քանի հազար ոսկորից:
Իր ստեղծագործությունների նյութերը Բրյուսը հավաքում է անձամբ: Նա շարունակում ավտոմեքենայով երթևեկում է ճանապարհներով՝ հավաքելով մեքենաների հետ բախման հետևանքով սատկած կենդանիների ոսկորները, որպեսզի դրանք հետագայում օգտագործի ինքնաձիգ կամ ատրճանակ ստեղծելու համար:
Բրյուսը հայտարարել է, որ կենդանիների մնացորդներ հավաքելով սկսել է զբաղվել դեռ մանուկ ժամանակ, ինչի համար էլ իրեն չի վախեցնում նմանատիպ տարօրինակ զբաղմունքը: Բրյուսի զինանոցում առկա են նաև MP40 տիպի ինքնաձիգ, Colt տիպի մի քանի ատրճանակ: