Բաժիններ՝

Սաակաշվիլիին զրկել են անկախության զորահանդեսն ընդունելուց

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մայիսի 26-ի զորահանդեսն ընդունելու է վրաց ժողովուրդը: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի՝ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին.

«Զորահանդեսն ընդունելու է վրաց ժողովուրդը, դա մշտապես պետք է լինի այդպես: Ցայժմ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է ընդունել զորահանդեսը: Դա սխալ մոտեցում է: Վրաստանի անկախության օրը (1918) ամենակարևոր օրն է մեզ համար, և մենք պետք է դրան տանք այնպիսի տեսք, որը մեր հասարակությանը դրականորեն կտրամադրի անկախության հանդեպ, և մենք իսկապես կնշենք անկախության օրը»:

Նշվում է, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խոստացել է, որ Վրաստանի անկախության օրը կլինի տպավորիչ ու գեղեցիկ օր: Դրա հետ մեկտեղ նա չի հայտնել, թե ով է ընդունելու անկախության զորահանդեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930