Բաժիններ՝

Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը խախտել է Բեռլինում գնացքների տեղաշարժը

Գերմանական Der Tagesspiegel թերթի փոխանցմամբ՝ Բեռլինում խաթարվել է գնացքների շարժը, ինչի պատճառ է հանդիսացել կենտրոնական կայարանին հարակից փողոցում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից մնացած ռումբի հայտնաբերումը:

Գերմանական Deutsche Bahn երկաթուղային ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հեռու ընթացող գնացքները ժամանակավորապես կանգ չեն առնելու կենտրոնական կայարանում և որ նրանց համար մտածվել են այլընտրանքային երթուղիներ:

Այդ սահմանափակումը չի առնչվել քաղաքային էլեկտրագնացքներին: Ներկայումս պայթյունի գծով փորձագետները որոշում են հայտնաբերված ռումբը վնասազերծե՞լ տեղում, թե՞ այն դուրս բերել քաղաքի խիտ բնակեցված շրջաններից:

100 կիլոգրամանոց այդ ռումբը հայտնաբերվել է երեկ: Նշվում է, որ Բեռլինի կենտրոնական կայարանն օրական ընդունում է մոտ 700.000 ուղևորի: Օրական նրանով է անցնում մոտ 1100 գնացք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930