Բաժիններ՝

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը Կոտայքի քննչական բաժնից տեղափոխվել է Քննչական գլխավոր վարչություն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերը այսօր՝ ապրիլի 3-ին, փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյանի դիահերձարանում ավարտվել էր այնտեղ տեղափոխված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դիակի հերձումը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աջ քունքի շրջանից դուրս է բերվել ՏՕԶ տեսակի 5.6 մմ տրամաչափի գնդակ, ինչը հիմք է տալիս քննչական խմբին, որ գյուղապետի վրա կրակել են ՏՕԶ տեսակի հրազենով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել էր երեկ, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան փաստով, քանի որ պարզվել էր, որ Հ. Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս