«Լիսկա կլինի, թե ինչ-որ խլնքոտ մեկը կլինի՝ ես հետո դանդաղ կլուծեմ էդ հարցը». Ռ.Հախվերդյան

«Լիսկայի նման խլնքոտը կանգնում ասում ա՝ իմ երակներով հայի արյուն չի հոսում: Էդ շատ երկար գործողություն ա տևելու: Բայց որ տականքը ինքը դրել ա ստավկեն իրանց վրա, մարդկանց վրա, որոնք ֆեոդալական կարգեր են ստեղծել Էջմիածնում, Զանգեզուրում, Էրևանում արդեն չկան և ուրիշ տեղերում, ասենք՝ Եղվարդ և այլն, դրանք կեղտ են: Էդ կեղտերից պետք է մաքրվել: Դրա համար էլ մենք սիրում ենք Րաֆֆիին, որովհետև ինքը գործարքի մեջ չի՛ մտել ուրիշների հետ: Մենք սիրում ենք իրան մենակ էն բանի պատճառով, որ ինքը փող չի կիսել, փայ չի մտել ուրիշների հետ: Մեր ժողովուրդը դրա համար ա իրա կողքը կանգնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է երգիչ, մտավորական Ռուբեն Հախվերդյանը՝ պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը Slaq.am-ին հայտարարել էր, որ «Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում»: Նրա խոսքերով՝ «Ես չեմ ուզում, որ ֆեոդալական կարգեր լինեն: Ֆեոդալական կարգեր են: Իսկ եթե որևէ Լիսկա կլինի, թե ինչ-որ խլնքոտ մեկը կլինի՝ ես հետո դանդաղ կլուծեմ էդ հարցը»:

Aravot.am-ը հետաքրքրվել է Ռուբեն Հախվերդյանից, թե «դանդաղ էդ հարցը կլուծեմ» ասելով ի՞նչ նկատի ունի, ինչպե՞ս է հարցերը լուծելու, ի՞նչ միջոցներով: Նա պատասխանել է. «Ես չեմ կարող ասել՝ ինչ միջոցներով: Դա իմ գաղտնիքն է»: Ռուբեն Հախվերդյանի խոսքերով՝ «Գեներալ էսինչը էնտեղ ա ճնշում, Լիսկան էնտեղ ա ճնշում ժողովրդին, էդ ովքե՞ր են, է՜, իրանք: Մենք պետք ա զինվենք և գնդակահարենք էն մարդկանց, որոնք էսօր թուրքի տեղն են զբաղեցրել»: Դիտարկմանը, որ Ձեր խոսքերը կարող են սպառնալիք ընկալել՝ Ռուբեն Հախվերդյանը հակադարձել է. «Ես վախ չունեցող մարդ եմ»:

Տեսանյութեր

Լրահոս