Բաժիններ՝

2012 թվականին վրացական բանտերում մահացել է 62 բանտարկյալ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչի Նանուաշվիլիի տվյալներով 2012 թվականին Վրաստանի բանտերում մահացել է 62 բանտարկյալ, ինչը նրա կարծիքով բավական բարձր ցուցանիշ է:

Նանուաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մահացած բանտարկյալների միջին տարիքը կազմել է 44 տարի: Նա ընդգծել է, որ բանտարկյալների մահվան դեպքերը հիմնականում բաժին են ընկնում բանտային սկանդալային կադրերի տարածման ժամանակահատվածի հետ.

«Բանտարկյալների մահվան դեպքերը քրեակատարողական համակարգի առավել սուր խնդիրներից մեկն են: Նախորդ տարի Վրաստանը մահացած բանտարկյալների քանակով առաջատար դիրքեր է զբաղեցրել աշխարհում: Նախորդ տարվա մարտից մինչև այս տարվա մարտ բանտարկյալների քանակը կրճատվել է 12.000 մարդով»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շեմին համացանցում տարածվեցին բանտային սկանդալային տեսանյութեր, որոնցում երևում էին, թե ինչպես են բանտերի աշխատակիցները կտտանքների ենթարկում ու ռետինե մահակներով բռնաբարում բանտարկյալներին:

Շատերի կարծիքով՝ հենց այդ կադրերը կանխորոշեցին խորհրդարանական ընտրությունների՝ շատերի համար անսպասելի ելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930