
Գործող և նախկին նախարարների հարաբերությունները սրված են

168.am-ի տեղեկություններով, վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները:
Դ.Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ.Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Թեև վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ պրակտիկորեն չեն շփվում:
Նույնիսկ օրեր առաջ, Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը Հրայր Թովմասյանը չի մասնակցել՝ չնայած այն հանգամանքին, որ եղել է հրավիրյալների ցուցակում: