
Վրաստանը պետք է մեծ լրջությամբ վերաբերի Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիային. ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը պետք է մեծ լրջությամբ վերաբերի Տարածաշրջանային լեզուների ու փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.
«Վրաստանը պետք է այդ հարցում որոշում ընդունի դիրքորոշումների համաձայնեցումից հետո: Ո՛չ ԵՄ-ը, ո՛չ էլ ԵԽ-ը չեն պահանջում մոտ ժամանակներս այդ խարտիայի վավերացում: Մենք պետք է մեծ լրջությամբ ու աւշադրությամբ մոտենանք այդ հարցին:
Չի բացառվում, որ կարող է առաջընթաց գրանցվել Խարտիայի առանձին հոդվածների շուրջ: Նախադրյալներ չկան, որ Խարտիայի ընդունումը տեղի ունենա անհապաղ»:
Հիշեցնենք, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը դեմ է հանդես եկել Խարտիայի ընդունմանը, քանի դեռ չի կարգավորվել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը: