Ադրբեջանցի զինծառայողները ռազմական դասընթացներ կանցնեն ԱՄՆ-ում ու Գերմանիայում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ապրիլին կանցկացնեն համատեղ դասընթացներ: Այս մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությունում:

«Ադրբեջան-ԱՄՆ» երկկողմանի համագործակցության պլանի համաձայն առաջին դասընթացները՝ «Խորհրդարան – ռազմական կապեր ու վերահսկողություն» թեմայով անցկացվելու են ապրիլի 9-12-ին, Գերմանիայում:

Բացի այդ, նույն պլանով նախատեսվում է ապրիլի 10-ին ԱՄՆ Սան Անտոնիո քաղաքում սկսել «Մոտոհրաձիգների կապիտաններ» երկամյա դասընթաց և «Հրետանու կապիտաններ» մեկուկես տարվա դասընթաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930