Բաժիններ՝

PKK-ն Թուրքիայի տարածքը կլքի մինչև հունիսի վերջ. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկները Թուրքիայի տարածքը կլքեն մինչև հունիսի վերջ:

Բոզդաղի խոսքերով՝ հեռացող PKK-ի մարտիկների անվտանգության իրավական երաշխիքների որևէ անհրաժեշտություն չկա. «Ավելի վաղ վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երաշխավորում է Թուրքիայի տարածքից PKK-ի անդամների անվտանգ ելքը և կարիք չկա ստեղծել իրավական հիմք՝ որպես նրա խոսքերի երաշխիք»:

Հիշեցնենք, որ PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից PKK-ի մարտիկների դուրս բերումը բավական բարդ գործընթաց է և կավարտվի աշնանը:

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ PKK-ի առաջին հարյուրակն արդեն իսկ լքել է Թուրքիայի տարածքը, ինչն իրականացվել է F-16 կործանիչների ուղեկցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031