Բաժիններ՝

Թուրքիայի տարածքից PKK-ականների դուրս բերման գործընթացը կավարտվի աշնանը. Մուրադ Քարայըլան

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու ագելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդներից (լեռներում գտնվող PKK-ականների առաջնորդ) Մուրադ Քարայըլանը ոչ վաղ անցյալում «Միլլիյեթ» թերթին հրաժեշտ տված Հասան Ջեմալին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածքից PKK-ականների դուրս բերման խնդրին.

«Օջալանը հայտարարել է, որ արդեն պետք է լռեն զենքերը և պետք է խոսեն մտքերը: Մենք համաձայն ենք նրա հետ, զենքի ժամանակաշրջանն անցել է: Սակայն PKK-ականների դուրս բերման գործընթացը դյուրին գործ չէ: Մենք դժվարանում ենք այդ հարցում դասեր վերցնել մեր նախկին փորձերից:

Ուղիղ 8 անգամ զինադադար ենք հայտարարել: 1999 թվականին (երբ ձերբակալվեց Օջալանը) նույնպես հետ կանչեցինք մեր մարտիկներին: Սրանք դառը փորձեր են: Պետք է սևծովյան շրջանից, Էրզրումից, Դերսիմից հետ (Հյուսիսային Իրաք) կանչվեն զինված տարրերը: Այդ գործընթանց անվտանգ իրականացնելու համար անհրաժեշտ է կառավարության ու խորհրդարանի որոշումը:

Բոլորս ընդունում ենք մեր առաջնորդ Օջալանի՝ Նովրուզի կապակցությամբ արած կոչը: Սակայն խնդիրը չի ավարտվում միայն դրանով, սա դժվարին գործընթաց է: Մենք կարծում ենք, որ որքան արագ էլ որ իրականացվի դուրս բերման գործընթացը, այն կձգվի մինչև աշուն»:

Թուրքական ռազմական աղբյուրները հայտնում են, որ ներկայումս Թուրքիայի սահմանների ներսում է գտնվում 900-1500 PKK-ական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս