Բաժիններ՝

Սառը պատերազմից հետո Չինաստանն առաջին անգամ ընդգրկվել է զենք արտահանողների առաջատար հնգյակում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2008-2012 թվականներին սովորական սպառազինության գնման գործարքների ծավալը 17 տոկոսով գերազանցել է 2003-2007 թվականների ցուցանիշը: Այս մասին նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) պատրաստած 2012 թվականին զենքի վաճառքի մասին զեկույցում:

2008-2012 թվականներին զենքի խոշորագույն մատակարարներն են հանդիսացել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ու Չինաստանը: Վերջինս գերազանցել է Մեծ Բրիտանիային ու հայտնվել է 5-րդ տեղում: Սառը պատերազմի ավարտից հետո սա առաջատար հնգյակում գրանցված առաջին փոփոխությունն է, քանի որ վերջին 20 տարիներին դրանում գտնվել են միայն հյուսիսամերիկյան ու եվրոպական երկրները:

ԱՄՆ-ին ու Ռուսաստանին է բաժին ընկել հաշվետու ժամանակահատվածում զենքի համաշխարհային մատակարարումների 30 և 26 տոկոսը (համապատասխանաբար): Զենքի ներկրման առաջատար հնգյակում ընդգրկվել են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հարավային Կորեան ու Սինգապուրը, որոնց բաժին է ընկել զենքի համաշխարհային ներկրման 32 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս