Մոուրինյոն Թուրքիայում է, Թերիմը՝ Իսպանիայում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամենայն լրջությամբ է պատրաստվում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ կայանալիք դիմակայությանը։
Ինչպես հայտնում են AS-ն և Marca-ն, Ժոզե Մոուրինյոն անձնական ինքնաթիռով մեկնել է Քայսերի (Կեսարիա)՝ դիտելու այսօր կայանալիք «Քայսերիսփոր» – «Գալաթասարայ» հանդիպումը, որից անմիջապես հետո կրկին վերադառնալու է Մադրիդ։
Հավելենք, որ թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմն էլ, իր հերթին, երեկ ներկա է գտնվել «Ռեալ» – «Մալյորկա» հանդիպմանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը