Իրանը կառուցելու է նոր սերնդի 3000 կատարելագործված ցենտրիֆուգ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կառուցելու է նոր սերնդի 3000 կատարելագործված ցենտրիֆուգներ՝ ուրանի հարստացման համար:
Խոսքը գնում է IR-2m տիպի ցենտրիֆուգների մասին, որոնք իրենց կարգով ավելի բարձր են, քան Իրանում առկա IR-1 ցենտրիֆուգները: Դրանք հնարավորություն են տալիս զգալիորեն արագացնել ուրանի հարստացման գործընթացը, ինչն էլ իր հերթին մոտեցնում է Իրանում միջուկային զենքի հայտնվելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԱԷՄԳ-ի տեսուչները հայտարարել էին, թե իրենք Իրանի Նաթանզ օբյեկտում տեսել են արդեն իսկ տեղադրված IR-2M տիպի մոտ 100 ցենտրիֆուգ, ինչը հնարավորություն կտա 3-5 անգամ ավելացնել ուրանի հարստացման ընթացքը՝ համեմատած ներկայիս տեմպերի հետ: