Բաժիններ՝

Այսօր միմյանց կհանդիպեն Միխեիլ Սաակաշվիլին ու Բիձինա Իվանիշվիլին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանի պետական գրասենյակում հանդիպելու են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպումն անցկացվելու է դռնփակ պայմաններում՝ առանց լրատվամիջոցների ներկայության: Միայն սկզբնական շրջանում արվելու են լուսանկարներ ու հանդիպման սկսվելու նկարահանումը:

Նշվում է, որ դա լինելու է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը: Առաջին հանդիպումն անցկացվել էր նախագահական նստավայրում:

Երկրորդ հանդիպման ժամանակ գլխավորապես քննարկվելու է սահմանադրական ուղղումների հարցը, որոնք պետք է սահմանափակեն խորհրդարանն ու կառավարությունը ցրելու նախագահի իրավունքը: Նախագահն իր հերթին մտադիր է նոր իշխանություններից պահանջել դադարեցնել նախկին չինովնիկների նկատմամբ հետապնդումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս