Բաժիններ՝

Դեսպանատունը դուրս է եկել ընդհատակից

Մի քանի օր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում Լիտվայի դեսպանատունը գտնվում է ընդհատակում. դեսպանատան հեռախոսներից որևէ մեկով հնարավոր չէ կապվել դեսպանատան հետ, և դեսպանատան դռները կողպված են այցելուների առաջ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Լիտվայի դեսպանատունը դուրս է եկել ընդհատակից: Մեզ դեսպանատան անգործության մասին ահազանգած «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը 168.am-ին տեղեկացրեց, որ այսօր իրեն հաջողվել է դեպանատան բջջային հեռախոսահամարով կապվել դեսպանի հետ: Դեսպանը շատ պատրաստակամ պատասխանել է հարցերին, սակայն ներողություն խնդրելով հայերենի վատ իմացության համար` խորհուրդ է տվել զանգահարել դեսպանատան քաղաքային հեռախոսահամարով: Երբ Հեքիմյանը ասել է, որ այդ համարով զանգերին չեն պատասխանում, դեսպանը ասել է, որ այլևս պատասխանում են: Հեքիմյանը զանգահարել է նաև քաղաքային հեռախոսահամարով և համոզվել, որ իսկապես դեսպանատունը լիարժեք գործում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս