Ր.Հովհաննիսյանը Վեհափառին կոչ է անում հավատալ, իսկ Սյունիքի մարզպետին՝ պատրաստվել հրաժարական տալ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ինչպես և խոստացել էր, այսօր սկսել է իր մարզային այցելությունները: Նա 11:00-ին եղել է Արմավիրում, որտեղից ուղևորվել է Մեծամոր:

Այժմ նա Էջմիածնում է, որտեղ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Վեհափառը պիտի հավատա»։ Իսկ հետո ավելացրեց. «Վեհափառները պիտի պիտի հավատան, Վլադիմիր Վլադիմիրովիչը, Ամերիկան, Ֆրանսիան պիտի հավատան, որ շտապեցին մի քիչ շուտ շամպայն խմել, պիտի հավատան ճանաչեն հայ ժողովրդի հաղթանակը»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք հիմա պատրաստվում են գնալ Մասիս, հետո՝ Արտաշատ և Արարատ։

«Մասիսը, Արտաշատը, Արարատը կեղծիքի կենտրոնն են: Թող ոչ մեկ չհամարձակվի սպառնալ ժողովրդին ինձ բարև ասել։ Իսկ վաղը մենք գնալու ենք Սյունիք։ Թող Սյունիքի մարզպետը պատրաստվի հրաժարական տալու»,- ասաց Ր.Հովհաննիսյանը։

Հաջորդ հանդիպումները կլինեն հետևյալ քաղաքներում. 12:30 էջմիածին, 13:30` Մասիս, 14:30` Արտաշատ, 15:30` Արարատ, 16:30` Սուրենավան, 17:30 Արենի, 18: 15` Եղեգնաձոր, 19:00` Վայք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728