Բաժիններ՝

Տարիքը կանգնեցնող 40 հրաշք սննդամթերքները. Մաս-3

Գիտական վերջին հետազոտությունները պարզել են, թե ինչպիսի՞ սննդամթերքներ պետք է օրական օգտագործենք, որպեսզի մկաններն աճեն, ուղեղի աշխատանքը լավանա, կնճիռները հարթվեն, սիրտն ամրանա, իմունիտետը բարձրանա և ոսկրերը պնդանան: Menshealth.com-ը ներկայացնում է 40 սննդամթերքներ, որոնք կանխում են օրգանիզմի ծերությունը:

20. Սև լոբի: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր  օրական օգտագործում են 3 ունց լոբի, նրանց մոտ սրտի ինֆարկտի հավանականությունը նվազում է 38%-ով:  Ի տարբերություն այլ լոբիների, սև լոբին նաև պարունակում է անտոցիան կոչվող հակաօքսիդանտը, որը բարելավում է ուղեղի աշխատանքը: Սև լոբին պարունակում է նաև սպիտակուցներ, օգտակար ճարպեր, ֆոլատ, վիտամին B, մագնեզիում, մանրաթել, պոտասիում:

21. Խնձոր: Օրական մեկ խնձորը նվազեցնում է  ցանկացած այտուցի առաջացման հավանականությունը: Այն պարունակում է կվերցետին կոչվող ֆլավոնոիդը, որը կանխում է ալերգիաների առաջացումը, սրտի ինֆարկտը, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, թոքերի քաղցկեղը: Կվերցետին կոչվող ֆլավոնոիդը պարունակվում է նաև կարմիր սոխի մեջ: Նախապատվությունը տվեք կարմիր խնձորին, քանի որ այն ավելի շատ հակաբորբոքային հակաօքսիդանտներ է պարունակում:

22. Խեցգետին: Խեցգետինը հարուստ է սպիտակուցով և քիչ ճարպ ունի: Խեցգետնի միսը հարուստ է ցինկով: Ցինկը մի հակաօքսիդանտ է, որն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը և բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը:

23. Նուռ: Աստվածաշնչյան այս միրգը, շնորհիվ  էլագիտանիս կոչվող պոլիֆենոլների,  կարող է կանխել քաղցկեղը. Հենց էլագիտանիսն է տալիս նռանն այդ կարմիր գույնը: Վերջին հետազոտությունները պարզել են, որ նռան հյութը թույլ չի տալիս, որ զարգանան քաղցկեղի բջիջները:

24. Պեկինյան կաղամբ: Պեկինյան կաղամբն աճում է հիմնականում Չինաստանում և դրա համար ստացել է Պեկինի անունը: Այս կաղամբը հարուստ է ոսկրերն ամրացնող կալցիումով, վիտամիններ  A-ով և C-ով, ֆոլիևյան թթվով, երկաթով, բետա-կարոտինով և կալիումով: Պոտասիումը մկանները և նյարդերը հանգիստ վիճակում է պահում, իջեցնում է  արյան ճնշումը, իսկ բետա-կարոտինը նվազեցնում է թոքերի և միզապարկի քաղցկեղի  և մակուլոդիստրոֆիայի առաջացման հավանականությունը:

25. Ոստրե: Խեցեմորթը պարունակում է ցինկ, կալցիում, պղինձ, յոդ, երկաթ, պոտասիում և սելենիում: Բացի այս սննդարար նյութերով հարուստ լինելուց,  ոստրեն բարձրացնում է նաև տեստոստերոնի մակարդակը և կանխում է շագանակագեղձի քաղցկեղը:

26. Բրոկոլի: Մեկ բաժակ բրոկոլին պարունակում է հսկայական քանակությամբ կալցիում, մանգան, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում և երկաթ: Բացի այս սննդարար նյութերից, այն պարունակում է նաև վիտամիններ A,C և K, ինչպես նաև սուլֆորաֆոն, որն ունի հակաքաղցկեղային հատկություններ:

27. Կիվի: Ինչպես բանանը, այնպես էլ կիվին հարուստ է կալիումով: Կիվին հարուստ է նաև վիտամին C-ով և լյուտեինով` կարոտենոիդ, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը: Ցանկալի է կիվին ուտել կեղևով, քանի որ ուտելի է և հարուստ է սննդարար նյութերով:

28. Ձիթայուղ: Ձիթայուղը հարուստ է չհագեցված ճարպերով, նրա ճարպաթթուները և պոլիֆենոլները կրճատում են  բջիջների և հոդերի բորբոքվածությունը: Օրական ընդունեք 2 ճաշի գդալ ձիթայուղ:

29. Կանաչ սոխ: Կանաչ սոխը կարգավորում է սեռական ֆունկցիաները և կանխում շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը: Կանաչ սոխը կարող եք օգտագործել ապուրների, սալաթների և սոուսների մեջ: Կանաչ սոխը հարուստ է կալիումով, կալցիումով, վիտամին B-ով, որն առողջ է պահում զարկերակները:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս