Տարիքը կանգնեցնող 40 հրաշք սննդամթերքները. Մաս-2
Գիտական վերջին հետազոտությունները պարզել են, թե ինչպիսի՞ սննդամթերքներ պետք է օրական օգտագործենք, որպեսզի մկանները աճեն, ուղեղի աշխատանքը լավանա, կնճիռները հարթվեն, սիրտը ամրանա, իմունիտետը բարձրանա և ոսկորները պնդանան: Menshealth.com-ը ներկայացնում է 40 սննդամթերքներ, որոնք կանխում են օրգանիզմի ծերությունը:
11.Թյունոս: Թյունոս ձուկը պարունակում է սելենիում, որը օգնում է պահպանել էլաստինը` մի սպիտակուց, որը մաշկը հարթ և առաձգական է դարձնում: Այս հակաօքսիդանտը նաև շատ լավ պայքարում է արևի դեմ. Այն չի թողնում, որ ուլտրաժմանուշակագույն ճառագայթների ազատ ռադիկալները վնասեն մաշկի բջիջները: Թյունոսը նաև պարունակում է սպիտակուց` նիացին, և օրական 3 ունց թյունա ուտելը կօգնի իջեցնել արյան խոլեստերինը և ազատվել ճարպերից:
12. Գազար: Գազարն առաջին հերթին օգտակար է աչքերի տեսողության համար: գազարը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը կանխում է մաշկի արտաքին շերտի բջիջների գերարտադրմանը: Դա նշանակում է, որ մաշկի մահացած բջիջները չեն միաձուլվում ճարպի և ծակոտիների հետ: Գազարը կանխում է նաև ասթմայի բորբոքված պրոցեսը, ռևմատոիդ արթրիտը այն պարունակում է կարոտենոիդներ, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները:
13. Սալորաչիր: Սալորաչիրը պարունակում է պղինձ և բոր, որոնք օգնում են կանխել օստեոպորոզը: Այն պարունակում է նաև ինուլին կոչվող մանրաթելը, որը թթու միջավայր է ստեղծում աղիքային բակտերիայի համար, որպեսզի նրան ոչնչացնի: Սալորաչրի օգնությամբ կալցիումը ավելի հեշտ է ներծծվում օրգանիզմի կողմից:
14.Ձավարեղեն: Վարսակ, ցորեն, գարի, դարչնագույն բրինձ` այս բոլորը հարուստ են մանրաթելով, որը առողջ է պահում սիրտը,օրգանիզմի բորբոքային պրոցեսները հանգստացնում: Ձավարեղենը պարունակում է նաև ածխաջրեր, սակայն մանրաթելի առկայությունը դանդաղեցնում է այդ ածխաջրերի արձակումը: Մկանների զարգազման համար լավ է օրական 1/2- բաժակ ձավարեղ օգտագործելը, քանի որ նման
15.Կարմիր գինի: Կարմիր գինին իջեցնում է վատ խոլեստերինը և բարձրացնում լավ խոլեստերինը, այն թույլ չի տալիս, որ արյան անոթները խցանվեն: կարմիր գինի հարուստ է ֆլավոնոիդներով` հակաօքսիդանտներով, որոնք օգնում են սրտի արյունատար անոթների պատերի ամրությունը և թույլ չի տալիս, որ դրանք խցանվեն:
16. Յոգուրտ: Յոգուրտը, որն ունի արդեն 2000 տարվա պատմություն, պարունակում է մեր օրգանիզմի համար շատ կարևոր պրոբիոտիկներ, որոնց շնորհիվ բարձրանում է օրգանիզմի իմունիտետը, և այն առողջ է պահում ստամոքսա-աղիքային տրակտը: Հայտնի է նաև, որ յոգուրտը ամուր շատպանվածություն է քաղցկեղի դեմ:
17.Ավոկադո: Ավոկադոն իջեցնում է վատ խոլեստերինը: Այն հարուստ է նաև ֆոլատով, որն օգնում է իջեցնել հոմոցիստենի մակարդակը: Հիշեցնենք, որ հենց այս ամինաթթուն է խանգարում արյան կանոնավոր հոսքը դեպի անոթներ: Օրական կարելի է ուտել ¼ բաժակ ավոկադո:
18.Ընկույզ: Ընկույզը պարունակում է ավելի շատ օմեգա-3, քան սաղմոնը,կարմիր գինուց ավելի շատ հակաբորբոքային պոլիֆենոլներ և հավի մսից ավելի շատ սպիտակուցներ: Կարելի է օրական ուտել 7 ընկույզ և օրգանիզմը ներբեռնել սննդարար նյութերով: Ընկուզեղենը հատկապես լավ է ազդում օրգանիզմի վրա մարզումներից հետո:
19 Քրքում: Քրքումը ունի հակաքաղցկեղային հատկություններ, հակա-բորբոքային ազդեցություն: Հիշեցնենք, որ օգտագործելով քրքում կարող եք մոռանալ Ալցեմիրի հիվանդության մասին: Հնդկաստանում, որը հայտնի է իր համեմունքների բազմազանությամբ, բացակայում է Ալցեմիրի հիվանդությունը` քրքումի կանոնավոր օգտագործման պատճառով: Խորհուրդ է տրվում քրքումը օգտագործել սև պղպեղի հետ, քանի որ սև պզպեղը 1000 անգամ բարձրացնում է քրքումի դրական ազդեցությունը օրգանիզմի վրա:
Պատրաստեց Շողեր Գալստյանը