Ավտովթարի վայրից ոստիկանները հայտնաբերել են Լեքսուսն ու նրա վարորդին, ով վթարի վայրից դիմել էր փախուստի (լուսանկարներ)
Երեկ` փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17.10-ի սահմաններում Շինարարներ եւ Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ ավտովարորդի վարած անհայտ մակնիշի եւ համարանիշի ու Երեւան քաղաքի բնակիչ, 49-ամյա Արիս Լալայանցի վարած «Դեյվու» մակնիշի Լ4361 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Դեյվուի» ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Նարինե Լալայանցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ անհայտ ավտովարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը հեռացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Մաշտոցի ոստիկանություն է բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Խաչատրյանը, ով ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի տվել է խոստովանական բացատրություն, որ տվյալ ավտովթարը կատարել է ինքը «Լեքսուս» RХ 300 մակնիշի 74 ՏՕ 777 համարանիշի ավտոմեքենայով:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված Ն. Լալայանցը, Դեյվուի վարորդ Ա. Լալայանցի աղջիկն է, ով սովորում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջում: