
Այրվել է 2 հեկտար եղեգնուտ

Փետրվարի 20-ին, ժամը 19.43-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում այրվում են եղեգներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.26-ին: Այրվել է 2 հա եղեգնուտ:
Նշենք, որ ականատեսներից շատերը, ծուխը տեսնելով, մտածել էին, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանում։ Խոսակցություններն արագ տարածվեցին, ի վերջո գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը հանդես եկավ պարզաբանմամբ, որ հրդեհի մասին լուրերը իրականության չեն համապատասխանում: