
«Ես չեմ ուզում քննարկել թվերը, բայց նաև չեմ ուզում հիացած ապուշի դեմք ընդունել». Հ.Հարությունյան

«Հայլուր»-ի նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառել է.
«Մի բան հաստատ չեմ հասկանում: Րաֆֆին ասում է 80% -ով է հաղթել է: Ո՞նց: Տոտալիտարիզմի դրսևորման կ՞ոչ, թե միամիտ արված հայտարարություն է: Միգուցե համոզել ե՞ն: Եթե այդպես է, ուրեմն նույն` «мания величия»-ով է համակված: Իսկ եթե հնարք է այդ հայտարարությունը, ապա ո՞ւմ են խաբում: Ժողովրդի՞ն: Ես չեմ ուզում քննարկել թվերը, բայց նաև չեմ ուզում հիացած ապուշի դեմք ընդունել: 80%-ը 37%-չի դառնում: Գրածս չի նշանակում, որ ես Րաֆֆիին դեմ եմ կամ կողմ: Ես արձանագրում եմ փաստը և խնդրում եմ չշահարկել»: