«Պետության մեջ ի՞նչ տղու խոսք» (տեսանյութ)
Այսօր հերթական անգամ Մուշ-2 թաղամասում շինարարական աշխատանքներ իրականացրած և աշխատավարձ չստացած շինարարները հավաքվել էին մարզպետարանի դիմաց՝ հանդիպելու «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տեղի պատասխանատու Միքայել Ներսիսյանի հետ: Նախ ժամը 11-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել է մինչև ժամը 16-ը: Ապա փոխմարզպետի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո, Միքայել Ներսիսյանը խնդրել է շինարարներին փոխանցել, որ սպասեն մինչև մարտի 10-ը: Հանդիպելով շինարարների դժգոհություններին՝ վերջինս փոխանցել է, որ իրենց կսպասի Ախուրյան համայնքում՝ բանակցությունների համար: Զայրացած շինարարները նախ առաջարկել են, որ ավելի հեշտ կլիներ Միքայել Ներսիսյանը գար մարզպետարան՝ համաձայն նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության: Մերժում ստանալուց հետո շինարարները շարժվել են Ախուրյան համայնք: