Բելառուսի ամենալուրջ օղի թորողները բռնվել են
Բելառուսի Սկովորոդկի գյուղում ոչնչացվել է ինքնաթոր օղու (самогон) երկրի ամենախոշոր արտադրությունը։ Հատուկ գործողության մասնակցել են ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի ուժերը։
Մի քանի տոննա կշռող թորման սարքը տեղադրված է հատուկ այդ նպատակով կառուցված շինության մեջ, որն ապահովված է բոլոր կոմունիկացիաներով։
Ալկոհոլի արտադրության պրոցեսն ամբողջությամբ ավտոմատացված է եղել։ Օտար աչքերից շինությունը պաշտպանված է եղել է բարձր ցանկապատով, իսկ տարարքը հսկել են շները։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 6000 լիտր ինքնաթոր օղի։
Արտադրությունը կազմակերպել է տեղի բնակիչներից մեկը, որը պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատում։ Մինի-գործարանում աշխատել են մի քանի վարձու աշխատողներ։
Արտադրության տերն ու նրա ղեկավարը բերման են ենթարկվել ոստիկանություն։
Բելառուսում ինքնաթոր օղու պատրաստման և ձեռքբերման համար վարչական պատասխանատվություն է նախատեսված։