
Մեսսին ավելի լավն է, քան Պելեն և Մարադոնան միասին վերցրած. Գալիանի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին պնդում է, որ իրենք բոլորովին էլ չեն վախենում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ հանդիպումից:
«Մեծ իրադարձություն է լինելու։ Այսօր հանդիպելու ենք աշխարհի ուժեղագույն թիմին։ Հետևեք նրանց միջին գծին. այն Իսպանիայի հավաքականի համար հաղթեց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մեսսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է։ Նա ավելի լավն է քան Պելեն և Դիեգո Մարադոնան միասին վերցրած։
Չեմ կարող գուշակություններ անել, սակայն մենք հավատում ենք մեր ուժերին։ «Բարսան» ֆավորիտ է, սակայն ֆավորիտները միշտ չէ, որ հաղթում են»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը