
Բեռնատարն այրվել է

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 20-ին, ժամը 17.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին` Անգեղակոթ գյուղի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: