
Հանգուցյալի մասին վատն ասել չեն ուզում. Արման Մելիքյան

ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքի իր էջին կատարել է հետևյալ գրառումը։
«Այս «ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Արցախից ոչ մի ծպտուն չլսվեց: Այն, որ իշխանությունները պետք է զգուշավոր ու չեզոքամետ լռություն պահպանեին` հասկանալի է, բայց երբ նորաշեն ընդդիմության ներկայացուցիչներն էլ բան չեն ասում` սա արդեն մտահոգիչ է: Չնայած գուցե ելնում են նրանից, որ Հայաստանի քաղաքական կյանքը վախճանվել է, իսկ հանգուցյալի մասին վատն ասել չեն ուզում, լավն էլ չկա, որ ասեն»: