
Միլանը մեծ պատմություն ունի. Պույոլ

«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը «Միլանի» դեմ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել, որտեղ խոսել է առաջիկա խաղից:
«Միլանին» մեծ հարգանքով ենք վերաբերվում: Այն մեծ պատմություն և ավանդույթներ ունի: «Միլանը» թիմ է ստեղծում երիտասարդ ֆուտբոլիստներով: Նրանք շատ տաղանդավոր են և գտնվում են հիանալի մարզավիճակում:
Մեզ համար կարևոր է գնդակ բաց չթողնել և մրցակցին պարտադրել մեր խաղը:
Գիտենք, որ հաջորդ 10 օրերը վճռորոշ են լինելու: Կփորձենք հաղթել միանգամից 3 մրցաշարերում»,-նշել է «Բարսայի» ավագը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը