
Ադիբեկյանը զարմացած է. կանայք ավելի շատ ընտրել են Սերժ Սարգսյանին

Որտե՞ղ են նախագահի թեկնածուններ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի,Պարույր Հայրիկյանի,Վարդան Սեդրակյանի հայտարարած 70-80 տոկոս ձայները:
Նախագահական ընտրություններից հետո հատկապես այս հարցը սկսել է տանջել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:
«Թող ասեն ուր են իրենց հայտարարած ձայները, թե չէ մեղադրում են սոցիոլոգներին ընտրողներին ուղղորդելու,ձայները այլ թեկնածուններին շեղելու մեջ»,-նշում է սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանը զարմանքով նկատեց,որ ի տարբերություն իրենց կանխատեսումների թե Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ կընտրեն կանայք,նրանք ավելի շատ ընտրել են Սերժ Սարգսյանին:
«Րաֆֆի մոտ կանանց և տղամարդկանց ձայները հավասար են եղել»,-վստահեցրեց սոցիոլոգը:
Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին,Ահարոն Ադիբեկյանը նշեց. «Մեր ընտրողների մեծ մասը կրթված է և գոնե ունեն միջնակարգ կրթութոյւն:Կրթված մարդը գիտակցված է գնում ընտրության և ձայն չի կարող վաճառել»։