Ճվճվ Արոյի զավակը ոչ սթափ վիճակում Mercedes G500-ով Մաշտոցի պողոտայում բախվել է BMW-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սարգիս Վարդանյանը, վարելով Mercedes G500 91 ՏQ 999 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Ստեփան Շահումյանի անվան դպրոցի մոտ, բախվել է Երևանի բնակիչ 30 ամյա Կարեն Թաշշյանի վարած BMW մակնիշի 28 ՍՕ 212 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Կ. Թաշշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշվում է, որ երբ քաղաքացիներն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության հատուկ գնդի (կարմիր բերետներ) աշխատակիցները BMW-ի վարորդին դուրս էին բերում ավտոմեքենայից, Mercedes G 500-ի վարորդ Ս. Վարդանյանը քաղաքացուն օգնելու փոխարեն իրեն լկտիաբար է պահել. հայհոյել է BMW-ի վարորդին և ասել, որ նա պետք է սարքի իր «Յաշիկը» և միայն օրինապահներն են կարողացել սանձել նրան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Մերսեդես G 500»-ի վարորդ Ս. Վարդանյանը հանցագործ աշխարհում նախկին հեղինակություն ու վարքաբեկված Ճվճվ Արոյի տղան է: Ի դեպ, նշված Ճվճվ Արոյի անուղղելի զավակների ավտոմեքենաները ճանապարհատրանսպորտային կանոների խախտման համար բազմաթիվ անգամ տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

10 1 2 3 4 5 6 7 8 9

Տեսանյութեր

Լրահոս