Բավարիան և Պորտոն հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ են ներկայացնում (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր կայացավ ևս երկու հանդիպում։ «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բավարիային», իսկ «Պորտոն»՝ «Մալագային»։
Լոնդոնում կայացած խաղում գերմանական ակումբը լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ դուրս գալու համար։ Յուպ Հայնկեսի սաները բավականին կայուն և արդյունավետ խաղի շնորհիվ երեք գնդակ ուղարկեցին մրցակից դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։ Պատասխան խաղից առաջ, որը կայանալու է մարտի 13-ին Մյունխենում, բավարացիները կարող են կենտրոնանալ գերմանական Բունդեսլիգայի խաղերի վրա՝ գործնականում ապահովելով քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Պորտոն» սեփական հարկի տակ նվազագույն 1։0 հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ, որն ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ոչ մի պարտություն չէր կրել։ Անառիկ պահելով սեփական դարպասը՝ պորտուգալական ակումբին բավական է ոչ-ոքի խաղալ արտագնա խաում։
Փետրվարի 19, 2013 | |||
Երկրորդ խաղակես | Արսենալ | 1 | 0։1՝ Կրոս (7), 0։2՝ Մյուլեր (21ր.), 1։2՝ Պոդոլսկի (55ր.), 1։3՝ Մանջուկիչ (77ր.) |
Բավարիա | 3 | ||
Մեկնարկային կազմերն` այստեղ |
Փետրվարի 19, 2013 | |||
Երկրորդ խաղակես | Պորտո | 1 | 1։0՝ Մոուտինյո |
Մալագա | 0 | ||
Մեկնարկային կազմերն` այստեղ |
Չեմպինների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր զույգերն ու արդյուքնները՝ այստեղ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը