Թուրքիան ու Ռուսաստանն այսօր գործարկում են «Սամսուն-Կովկաս» երկաթուղային-լաստանավային երթուղին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «Սամսուն-Կովկաս» երկաթուղային-լաստանավային հաղորդակցության բացումը նոր ընթացք կհաղորդի երկկողմանի հարաբերություններին: Այդ երթուղու բացման արարողակարգը տեղի կունենա այսօր:
Голос России-ին տված հացազրույցի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է. «Նոր միջանցքի շնորհիվ Թուրքիայի հյուսիսն ու Ռուսաստանի հարավն ամենակարճ ճանապարհով կկապվեն միմյանց: Ռուսական տարածքում միջանցքը կապ կհաստատի ներքին շրջանների, արևելքի, հյուսիսի ու արևմուտքի հետ:
Թուրքիայում նույնպես կմիավորվեն հյուսիսային ու հարավային միջանցքները, ինչը կապահովի կոմբինացված, ամբողջովին ինտեգրված տրանսպորտային գործունեություն: Բացի այդ, այս նախագծի շնորհիվ Ռուսաստանը կարող է տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Միջերկրածովյան տարածաշրջանի ու Մերձավոր Արևելքի հետ:
Միևնույն ժամանակ Թուրքիան հնարավորություն կստանա հաղորդակցություն հաստատել հետխորհրդային հանրապետությունների, թյուրքական պետությունների ու Սիբիրի հետ: Այս նախագծի իրագործումը մեկնարկել է 2005 թվականին: Առաջին փորձնական երթերն իրականացվել են 2010 թվականի դեկտեմբերի 22-ին:
Դրանից հետո իրականացվել է ընդհանուր առմամբ 62 երթ՝ 2300 գնացքակազմ և փոխադրվել է 63.000 տոննա բեռ: Իհարկե, դա մեծ թիվ չէ: Բայց հենց երթուղին գործարկվի ողջ ուժով, ապա փոխադրման ծավալը կաճի մի քանի անգամ: Թուրքիան մոտ 700 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցել թուրք-վրացական սահմանին ընկած Սարփի անցակետից մինչև Սինոպ:
Պետք է կատարելագործվի Սև ծովի շուրջ ացնող օղակաձև ավտոմայրուղին, որը, Թուրքիայից բացի, անցնում է նաև Վրաստանով, Ռուսաստանով, Ուկաինայով, Մոլդովայով, Ռումինիայով, Բուլղարիայով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե առաջին փուլում պլանավորված է «Սամսուն-Կովկաս» երկաթուղային-լաստանավային երթուղով տարեկան փոխադրել 200.000 տոննա բեռ: