
Թանաքից դժգոհողներ դեռ չկան

Այս պահի դրությամբ կնիքների թանաքանյութի հետ կապված որևէ ահազանգ չի ստացվել: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը ներկայացրել է, որ հանրապետության 41 ընտրատարածքներում ձևավորվել է 1988 տեղամասային կենտրոն: 1988 տեղամասերից 7-ը ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում, որոնցում քվեարկությունը սկսվելու է ավելի ուշ: Քրեակատարողական հիմնարկներից մեկում քվերակությունը կմերկնարկի ժամը 10:00-ից, իսկ մյուս 6 ՔԿՀ-ներում՝ ժամը 17:00-ից՝ պայմանավորված ՔԿՀ-ների ռեժիմով և ընտրողների թվաքանակով: Մնացած բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունը սկսվել է ժամը 08.00-ից:
1988 տեղամասային կենտրոններում ընդգրկված 15.904 հանձնաժողովի անդամներից ընտրատեղամաս չի ներկայացել 126-ը, համալրում է իրականացվել 8 անդամով: