Չելյաբինսկի երկնաքարի հանելուկը. բեկորները չեն հայտնաբերվել
                                    Չելյաբինսկի երկրամասում երկնաքարի բեկորների որոնումներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով փոխնահանգապետ Իգոր Մուրոգին։
Վերջինս նշել է, որ երկնաքարի ընկնելու ենթադրվող վայրում մնացորդներ չեն հայտաբերվել։ Իսկ Չեբարկուլի լճի սառցե ծածկույթի վրա առկա փոսն առաջացել է այլ պատճառով։ Նախապես ենթադրվում էր, որ երկնաքարն ընկել է հենց այդտեղ։
Մուրոգը նշել է, որ երկրամասի կառավարությունը պատրաստ է աջակցել այն գիտնականներին, ովքեր կցանկանան գալ և տեղում հետազոտություններ կատարել։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    