Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանին անվանել են ամենահայտնի պոռնոաստղ

Ամերիկացի դերասան Սփենսեր Պրետտը երկար ժամանակ փորձել է հասկանալ Քիմ Քարդաշյանի հայտնի լինելու գաղտնիքը: Wday.ru կայքի հաղորդմամբ, կատակերգու-դերասանը վերջապես հասկացել է հայազգի Քիմի գաղտնիքը:

Դերասանը կարծում է, որ Քիմն աշխարհում ամենահայտնի պոռնոաստղն է:
«Ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է Քիմն այդքան հայտնի: Երբեմն թվում է՝ նա հայտնի է միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր պարբերաբար հետաքրքրվում են՝ նա ինչպես է: Բայց ես գիտեմ`որն է նրա հայտնիության գաղտնիքը: Բանն այն է, որ նա ամենաճանաչված պոռնոաստղն է»,- ասել է դերասանը:

Նա միաժամանակ նշել է, որ չի ցանկանում վիրավորել Քարդաշյանների ընտանիքին. «Դա թագավորական ընտանիք է: Ուղղակի նա ուրիշ թագավորությունից է: Քիմ Քարդաշյանը Մարսից է, իսկ մենք`Երկրից: Եթե, իհարկե, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս