Բաժիններ՝

Րաֆֆի Հովհանիսյանի կողմից նշված ընտրախախտումների գործով հետաքննությունը շարունակվում է

Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանությունը, փետրվարի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կայքէջում զետեղված ընտրախախտումների վերաբերյալ ծանուցումն այն մասին, որ Սուսաննա Բարխուդարյանն այցելել է Անդրանիկի 74 հասցեում գտնվող «Վետերան» օթևան, որի աշխատակիցները թույլ չեն տվել, որ «Ժառանգություն» կուսակցության քարոզչական նյութերը բաժանվեն ծերերին՝ պնդելով, որ իրենք կփոխանցեն:

Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել օթևանի ղեկավարներից, որոնք նշել են, որ փետրվարի սկզբներին իրենց մոտ է այցելել մի կին, ներկայացել Ր. Հովհաննիսյանի վստահված անձ, և քարոզչություն իրականացնելու նպատակով՝ ցանկացել է մուտք գործել օթևանի հատված, բայց քանի որ «Վետերան» օթևանի կանոնակարգի 3-րդ կետի 3.3 ենթակետի համաձայն անծանոթ անձանց մուտքը օթևանի տարածք արգելվում է, ուստի վերջինիս մուտք գործել օթևանի բնակելի հատված՝ արգելվել է, և միևնույն ժամանակ՝ առաջարկվել նախընտրական բուկլետները թողնել օթևանի խաղասենյակում, որտեղ էլ օթևանի բնակիչները կարող են ծանոթանալ այդ նյութերին, որը և կատարվել է:
Բացատրություն վերցնելու նպատակով Սուսաննա Բարխուդարյանին մի շարք անգամ զանգահարել են, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին:
Հետաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս