
Մարադոնան 5-րդ անգամ հայր դարձավ

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կրկին հայր է դարձել։ Գիշերը 52-ամյա արգենտինացու ընկերուհին՝ Վերոնիկա Օխեդան, ով վերջերս բաժանվել էր Մարադոնայից, որդի է ունեցել։
Մայրը երեխային տվել է Դիեգո Ֆերնանդո անունը։ Հաղորդում է Télam-ը։
Նշվում է, որ Վերոնիկան իրեն լավ է զգում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը