Բաժիններ՝

Ոստիկանությունն ամփոփում է

2013 թ. փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ամփոփել է բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունքները:
Ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 19549 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 16911-ին պարզաբանվել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2638-ին՝ հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:
Արդյունքում՝ 13.02.2013 թ. դրությամբ 2089 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1893 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել նաև 10 և ավելի հաշվառումներ ունեցող 12.192 հասցեներ, որոնցից 833-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ: Արդյունքում՝ 3513-ով նվազել են 10 և ավելի հաշվառումներ ունեցող հասցեները:
Բնակարանների սեփականատերերին պարզաբանվել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու օրենսդրությամբ վերապահված իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս