
Ուկրաինական մարզական կայքն ամենացածր գնահատականը տվել է Մխիթարյանին

UA-football-ը գնահատել է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստների գործողությունները Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում: Գնահատականը կազմելիս մարզական կայքն օգտվել է 5 բալանոց համակարգից:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, Ռազվան Ռացի հետ ստացել է ամենացածր գնահատակը` 1,5:
«Կելն ու Բենդերն ամբողջովին փակեցին «Շախտյորի» լավագույն ռմբարկուին: Թեև Հենրիխը 12 կմ վազեց, սակայն դրանից օգուտն այնքան էլ մեծ չէր: Նրա միակ պահը (եթե չհաշվենք առաջին խաղակեսի խաղից դուրսը) հարմար դիրքից Սանտանի վրա հարվածն էր:
«Բորուսիայի» դեմ խաղը նորից ցույց տվեց, որ Մխիթարյանն այնքան էլ արդյունավետ չէ իրապես բարձր կարգի թիմերի դեմ խաղերում»,-նշված է UA-football-ի հոդվածում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը